17:47  ,  22 մարտի, 2019

«Ինտերը» կփորձի ձեռք բերել բոսնիացի Էդին Ջեկոյին

Միլանի «Ինտերը» ամռանը արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին վաճառելուց հետո կփորձի ձեռք բերել իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին, հաղորդում է Calciomercato-ն։

«Ռոման» 33-ամյա Ջեկոյի տրանսֆերից ակնկալում է ստանալ 30 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը դեմ չէ կարիերան շարունակել միլանյան թիմում, երեք տարվա պայմանագրով։

Ջեկոն Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում