17:09  ,  22 մարտի, 2019

Գարեթ Բեյլ․ Շատ էի հավանում Անրիի եւ Բերգկամպի ժամանակների «Արսենալը»

Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը խոստովանել է, որ պատանեկության տարիներին հավանել է Լոնդոնի «Արսենալի» խաղը։ Բեյլը նախկինում հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմում»։

«Ես շատ եմ հետեւել «Արսենալին»։ Շատ էի հավանում Թիերի Անրիի եւ Դենիս Բերգկամպի խաղը։ Նրանք գերազանց կազմ ունեին, թեեւ հասկանում եմ, որ «Տոտենհեմի» ֆանատները հիացած չեն լինի իմ այս խոստովանությունից։

Ես գնահատում եմ այն ամենը, ինչ ինձ համար արել են «Տոտենհեմում», բայց ակումբում հասկանում էին, որ երբ ֆուտբոլիստի համար առաջարկ է անում Մադրիդի «Ռեալը», դժվար է դիմադրել։ Ես սիրել եմ եւ սիրում եմ «Տոտենհեմը», բայց հասկանում էի, որ հետագայում ափսոսանք կապրեմ, եթե չընդունեմ «Ռեալի» առաջարկը»,- Բեյլի խոսքը մեջբերում է BT Sport-ը։

Եվրոպական մամուլը կանխատեսում է, որ ամռանը Բեյլը կհեռանա «Ռեալից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում