16:45  ,  22 մարտի, 2019

Ալինա Զագիտովան՝ աշխարհի չեմպիոն, Եվգենյա Մեդվեդեւան երրորդն է

Ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան նվաճեց Ճապոնիայի Սայտամա քաղաքում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնության կանանց մենասահքի չեմպիոնի կոչումը։ Փոխչեմպիոն դարձավ Ղազախստանի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տուրսինբաեւան։ Ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան գրավեց երրորդ տեղը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը չէր հաղթահարել որակավորման փուլը՝ գրավելով նախավերջին տեղը։

Աշխարհի առաջնություն, կանանց մենասահ

1. Ալինա Զագիտովա (Ռուսաստան)՝ 237,50

2. Էլիզաբեթ Տուրսինբաեւա(Ղազախստան)՝ 224,76

3. Եվգենյա Մեդվեդեւա (Ռուսաստան)՝ 223,80

4. Ռիկա Կիհիրա (Ճապոնիա)՝ 223,49

5. Կաորի Սակամոտո (Ճապոնիա)՝ 222,83

6. Սատոկո Միյահարա (Ճապոնիա)՝ 215,95

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում