15:58  ,  22 մարտի, 2019

NEWS.am Sport-ը՝ Սարաեւոյից․ Բոսնիացիների կարծիքը՝ Հայաստանի հավաքականի մասին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ։ NEWS.am Sport-ի թղթակիցը Բոսնիայի մայրաքաղաքում հարցում է անցկացրել՝ պարզելու բոսնիացիների կարծիքը Հայաստանի թիմի մասին եւ սպասելիքները առաջիկա դիմակայությունից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հավաքին մասնակցող 27 ֆուտբոլիստներից թիմի հետ Բոսնիա չեն մեկնել դարպասապահներ Անատոլի Այվազովը («Բանանց») եւ վնասվածք ստացած Արսեն Բեգլարյանը («Լուչ», Բելառուս»): Այժմ ակումբ չունեցող 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը ազգային թիմի ճամբարում է, սակայն չի մասնակցի հանդիպմանը։

Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45:

Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Սամվել Սուքիասյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով