15:33  ,  22 մարտի, 2019

NEWS.am Sport-ը՝ Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնից (ֆոտո)

Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնը կընդունի Հայաստանի ազգային հավաքականին։ 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը կմրցի բոսնիացիների հետ։

NEWS.am Sport-ի թղթակիցը հանդիպումից մեկ օր առաջ այցելել է «Գրբավիցա» ստադիոն, որը մոտ 14 հազար տեղ ունի։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հավաքին մասնակցող 27 ֆուտբոլիստներից թիմի հետ չեն մեկնել դարպասապահներ Անատոլի Այվազովը («Բանանց») եւ վնասվածք ստացած Արսեն Բեգլարյանը («Լուչ», Բելառուս»): Այժմ ակումբ չունեցող 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը ազգային թիմի ճամբարում է, սակայն չի մասնակցի հանդիպմանը։

Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45:

Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Դավիթ Եղիազարյան՝ Սարաեւոյից

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով