14:43  ,  22 մարտի, 2019

«Ռեալը» որոշել է գլխավոր տրանսֆերային թիրախը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախն այս ամռանը կլինի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, 2018թ․ աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող Կիլիան Մբապեն, հաղորդում է AS-ը։ Որոշումն ընդունել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը եւս կողմ է Մբապեի տրանսֆերին։

«Ռեալի» ծրագրերում եղել է նաեւ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունը, սակայն ակումբի երկրպագուների կարծիքը ազդեցություն է ունեցել։ Հարցումների մասնակիցների 89 տոկոսը ցանկացել է «Ռեալում» տեսնել Մբապեին։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 20-ամյա Մբապեն մասնակցել է 23 հանդիպման, խփել 26 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում