12:45  ,  22 մարտի, 2019

Դե Լիգտը Ռայոլայից պահանջել է կազմակերպել իր տեղափոխությունը «Բարսելոնա»

Ամստերդամի «Այաքսի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատեյս Դե Լիգտը իր գործակալ Մինո Ռայոլայից պահանջել է կազմակերպել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր տրանսֆերը «Բարսելոնա», հաղորդում է Mundo Deportivo-ն։

Մինո Ռայոլան ցանկացել է 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել Եվրոպայի ոչ առաջատար ակումբներից մեկին, որպեսզի մի քանի տարի հետ եւ մեկ գործարքից ունենար իր մասնաբաժին շահույթը։

«Բարսելոնան» «Այաքսին» Դե Լիգտի տրանսֆերի համար առաջարկել է 60 միլիոն եվրո, եւ կողմերը մոտ են համաձայնության։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում