Ամստերդամի «Այաքսի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատեյս Դե Լիգտը իր գործակալ Մինո Ռայոլայից պահանջել է կազմակերպել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր տրանսֆերը «Բարսելոնա», հաղորդում է Mundo Deportivo-ն։
Մինո Ռայոլան ցանկացել է 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել Եվրոպայի ոչ առաջատար ակումբներից մեկին, որպեսզի մի քանի տարի հետ եւ մեկ գործարքից ունենար իր մասնաբաժին շահույթը։
«Բարսելոնան» «Այաքսին» Դե Լիգտի տրանսֆերի համար առաջարկել է 60 միլիոն եվրո, եւ կողմերը մոտ են համաձայնության։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում