12:16  ,  22 մարտի, 2019

«Բավարիայի» նախագահը՝ Գվարդիոլայի տրանսֆերների մասին․ Շեյխը փոխանցում է գումարը, իսկ հաջորդ օրը մի քանի միլիմետրով բացում է գազի խողովակը

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է, թե Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ինչպես է աշխատում տրանսֆերային շուկայում։

«Իմ ընկեր Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում։ Եթե նա ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի, որի տրանսֆերային գինը 100 միլիոն եվրո է, այդ խաղացողի տեսանյութով մեկնում է շեյխի հետ հանդիպման։ Հետո նրանք ընթրում են, դիտում են տեսանյութը, եւ շեյխը փոխանցում է անհրաժեշտ գումարը, իսկ հաջորդ օրը մի քանի միլիմետրով բացում է գազի խողովակը եւ վերադարձնում է գումարը։

Ես հպարտ եմ, որ այդպիսի իրավիճակներում մենք «Բավարիայում» գնում ենք ոչ թե վարկային բաժին, այլ շահույթի բաժին»,- Հյոնեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում