11:49  ,  22 մարտի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» 80 միլիոն ֆունտ կառաջարկի «Բորուսիայի» կիսապաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, հաղորդում է Manchester Evening News-ը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբը «Բորուսիային» 18-ամյա ֆուտբոլիստի համար կառաջարկի 80 միլիոն ֆունտ ստերլինգ։ Սանչոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիսի 30-ը։

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Բայերին» խփած գոլի շնորհիվ Սանչոն դարձել է Բունդեսլիգայի պատմության մեջ 9 գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողը՝ 18 տարեկան 336 օրական։ Նա նաեւ 13 գոլային փոխանցում է կատարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում