10:21  ,  22 մարտի, 2019

Դեշամը վստահ է, որ Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը վստահ է, որ ապագայում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը։

«Կգա ժամանակը՝ Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը։ Բայց ես չգիտեմ, թե դա երբ կլինի։ Դա կարող էր տեղի ունենալ նաեւ անցյալում։ Բայց նրա համար տրամաբանական քայլ կլինի։ Հիմա այդպիսի հարց չկա»,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Equipe։

Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ 2016թ․ Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիան դարձավ փոխչեմպիոն, 2018թ․ աշխարհի առաջնությունում՝ չեմպիոն։

Զիդանն անցած մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ «Ռեալից», որը դարձյալ գլխավորեց այս ամիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում