01:36  ,  22 մարտի, 2019

Եվրո-2020․ Օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում առաջին տուրի հանդիպումներն անցկացրին C, E, G, I խմբերում ընդգրկված հավաքականները։

Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը E խմբում 2։1 հաշվով առավելության հասավ ադրբեջանցիների նկատմամբ։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի թիմն I խմբում ընդունեց ռուսներին եւ հաղթեց 3։1 հաշվով։

C խմբում Հոլանդիայի հավաքականը 4 գոլ խփեց բելառուսներին։

Եվրո-2020, ընտրական փուլ, առաջին տուր

C խումբ

Հոլանդիա - Բելառուս՝ 4։0 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 1, 54, 11մ, Ժորժինյո Վեյնալդում, 21, Վիրջիլ Վան Դեյկ, 86

Հյուսիսային Իռլանդիա - Էստոնիա՝ 2։0

Նիել Մաքգին, 57, Սթիվեն Դեւիս, 75, 11մ

E խումբ

Խորվաթիա - Ադրբեջան՝ 2։1

Բորնա Բարիշիչ,44, Անդրեյ Կրամարիչ, 79 - Ռամիլ Շեյդաեւ, 19

Սլովակիա - Հունգարիա՝ 2։0

Օնդրեյ Դուդա, 43, Ալբերտ Ռուսնակ, 85

G խումբ

Ավստրիա - Լեհաստան՝ 0։1 (տեսանյութ)

Կշիշտոֆ Պյոնտեկ, 68

Իսրայել - Սլովենիա՝ 1։1

Էրան Զահավի, 55 - Անդրաժ Շպորար, 48

Մակեդոնիա - Լատվիա՝ 3։1

Էգզիան Ալիոսկի, 11, Էլիֆ Էլմաս, 29, 90+3  - Վլաչեսլավ Իսաեւս, 87

Հեռացում՝ Անդրեյս Ցիգանիկս (Լատվիա), 90+2, երկրորդ դեղին քարտ 

I խումբ

Բելգիա - Ռուսաստան՝ 3։1 (տեսանյութ)

Յուրի Տիլեմանս, 14, Էդեն Ազար, 45, 11մ, 88

Հեռացում՝ Ալեքսանդր Գոլովին (Ռուսաստան), 90+1, երկրորդ դեղին քարտ

Ղազախստան - Շոտլանդիա՝ 3։0 (տեսանյութ)

Յուրի Պերցուխ, 6, Յան Վորոգովսկի, 10, Բակտիյոր Զայնուտդինով, 51

Կիպրոս - Սան Մարինո՝ 5:0 

Պիերոս Սոտիրիու, 19, 11մ, 23, 11մ, Յանիս Կուսուլոս, 26, Գեորգիոս Էֆրեմ, 31, Կոնստանտինոս Լայֆիս, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով