23:40  ,  21 մարտի, 2019

Իսպանիայի հավաքականի անսովոր մարզումը՝ լազերթագ

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումներին պատրաստվող Իսպանիայի հավաքականը մարզումային հավաքը զվարճալի դարձնելու նպատակող խաղացել է լազերթագ՝ փեյնթբոլ խաղի տարբերակ, ներկերով հրացանի փոխարեն լազերային լույսով հրացան։ Թիմի ավագը եղել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը։

Իսպանիայի հավաքականը մարտի 23-ին կմրցի Նորվեգիայի, մարտի 26-ին՝ Մալթայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում