22:51  ,  21 մարտի, 2019

Եվրո-2020․ Կիպրոսը հաղթեց՝ 5։0

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում I խմբում ընդգրկված Կիպրոսի հավաքականը Նիկոսիայում ընդունեց Սան Մարինոյի թիմին եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

Այս խմբում ավելի վաղ Ղազախստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել էր շոտլանդացիներին։

Խմբի վարկանիշային առաջատարներ Բելգիայի եւ Ռուսաստանի դիմակայությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Եվրո-2020, ընտրական փուլ, առաջին տուր

I խումբ

Կիպրոս - Սան Մարինո՝ 5:0 

Պիերոս Սոտիրիու, 19, 11մ, 23, 11մ, Յանիս Կուսուլոս, 26, Գեորգիոս Էֆրեմ, 31, Կոնստանտինոս Լայֆիս, 56

Ղազախստան - Շոտլանդիա՝ 3։0 (տեսանյութ)

Յուրի Պերցուխ, 6, Յան Վորոգովսկի, 10, Բակտիյոր Զայնուտդինով, 51

Բելգիա - Ռուսաստան՝ 23:45 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով