22:08  ,  21 մարտի, 2019

Մարկուս Ռեշֆորդը լքել է Անգլիայի հավաքականի ճամբարը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի մասնակցի Անգլիայի հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Ազգային թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտնել է, որ Ռեշֆորդը ոտնաթաթի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը եւ վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Goal.com-ը։

Ռեշֆորդը վնասվածքը ստացել էր «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության խաղում, որը տեղի էր ունեցել փետրվարի 24-ին։

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբում ընդգրկված Անգլիայի հավաքականը մարտի 22-ին կընդունի չեխերին, իսկ մարտի 25-ին կհյուրընկալվի Չեռնոգորիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով