21:37  ,  21 մարտի, 2019

Աշխարհի Գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակիչում է

Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի չորրորդ մասնակից Արթուր Դավթյանը հաղթահարել է հենացատկի որակավորման փուլը եւ երրորդ տեղի արդյունքով դուրս եկել եզրափակիչ: Արթուր Դավթյանը հավաքել է 14,866 միավոր:

Հիշեցնենք, որ մարտի 20-ից Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։ Հայաստանի 4 ներկայացուցիչներն էլ՝ Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը դուրս են եկել եզրափակիչ:

Նժույգի վարժությունում Հարություն Մերդինյանը երկրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, օղակների վարժությունում Վահագն Դավթյանը՝ երկրորդ, իսկ Արթուր Թովմասյանը՝ երրորդ տեղով են դուրս են եկել եզրափակիչ:

Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերը օլիմպիական վարկանիշային են․ ըստ բոլոր 8 փուլերում մարզիկների հավաքած միավորների խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի համար: Սակայն հայ մարզիկները մասնակցելու են 8 փուլերից 4-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում