2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը մեկնարկեց I խմբում տեղի ունեցած Ղազախստան - Շոտլանդիա հանդիպումով։
Ղազախստանի մայրաքաղաքի «Աստանա Արենա» ստադիոնում տեղի ունեցած խաղում դաշտի տերերը չեխ մարզիչ Միխալ Բիլեկի գլխավորությամբ վստահ հաղթանակ տարան 3։0 հաշվով։
Մարտի 24-ին կայանալիք երկրորդ տուրում Ղազախստանը կընդունի ռուսներին, Շոտլանդիան կհյուրընկալվի Սան Մարինոյին։
Եվրո-2020, ընտրական փուլ, առաջին տուր
I խումբ
Ղազախստան - Շոտլանդիա՝ 3։0 (տեսանյութ)
Յուրի Պերցուխ, 6, Յան Վորոգովսկի, 10, Բակտիյոր Զայնուտդինով, 51
Կիպրոս - Սան Մարինո՝ 21:00 (Երեւանի ժամանակ)
Բելգիա - Ռուսաստան՝ 23:45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում