19:45  ,  21 մարտի, 2019

ՈւԵՖԱ-ն տուգանեց Ռոնալդուին

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խուսափեց որակազրկումից Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում թույլ տված անպարկեշտ ժեստի համար, հաղորդում է Sport Mediaset-ը։ Ռոնալդուն տուգանվել է 20 հազար եվրոյով։ Նրա օրական վարձատրությունը 86 հազար եվրո է։

Այդ խաղում «Յուվենտուսը» հաղթել էր 3։0 հաշվով Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ 

Ֆուտբոլիստը կրկնել էր առաջին խաղում իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ժեստը, որի համար արգենտինացի մասնագետը տուգանվել էր 20 հազար եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում