18:17  ,  21 մարտի, 2019

«Մանչեսթեր Սիթին» կերկարաձգի պայմանագրերը Սանեի եւ Զինչենկոյի հետ

Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կերկարաձգի պայմանագրերը կիսապաշտպաններ, գերմանացի Լերոյ Սանեի եւ ուկրաինացի Ալեքսանդր Զինչենկոյի հետ, հաղորդում է ESPN-ը։

Ֆուտբոլիստները կկնքեն երկարամյա համագործակցության պայմանագրեր։

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագրերը Գաբրիել Ժեզուսի, Ռահիմ Ստերլինգի, Էմերիկ Լյապորտի, Էդերսոնի եւ Կեւին Դե Բրույնեի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում