17:03  +04,  21 մարտի, 2019

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը մեկնեց Սարաեւո (ֆոտո)

Բոսնիա-Հերցեգովինայի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպմանը պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ին չարտերային չվերթով մեկնեց Սարաեւո, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հայաստանի հավաքականի հավաքին մասնակցող 27 ֆուտբոլիստներից թիմի հետ չեն մեկնել դարպասապահներ Անատոլի Այվազովը («Բանանց») եւ վնասվածք ստացած Արսեն Բեգլարյանը («Լուչ», Բելառուս»): Այժմ ակումբ չունեցող 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը ազգային թիմի ճամբարում է, սակայն չի մասնակցի հանդիպմանը։

Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաքում Հայաստանի հավաքականը կհանգրվանի Radon plaza հյուրանոցում: Մարտի 21-ին մարզում նախատեսված չէ, իսկ հաջորդ օրը հայկական թիմը նախախաղային մարզում կանցկացնի Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում:

Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների միջեւ հանդիպումը կկայանա մարտի 23-ին «Գրբավիցա» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45:

Հանդիպումը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ: Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի թիմին:

J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)         

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   

Հայկ Իշխանյան, «Լոռի»

Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ» 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)      

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Արաս Օզբիլիս, «Վիլլեմ Երկրորդ» (Հոլանդիա)                      

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան, «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Աթլետիկո Ուռական» (Արգենտինա)     

Յուրա Մովսիսյան, առանց ակումբի

Դավիթ Եղիազարյան

NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է UCOM-ի աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ