16:44  ,  21 մարտի, 2019

AIPS. Լուկա Մոդրիչը ստացել է 2018թ․ աշխարհի լավագույն մարզիկի մրցանակը (ֆոտո)

Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) վարկածով  2018թ․ աշխարհի լավագույն մարզիկ է ճանաչվել Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը, որը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ստացել է մրցանակը, հաղորդում է RealMadridInfo-ն։

Մոդրիչը 419 միավորով հետ էր թողել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին (337) եւ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին (290)։

Կանանց լավագույն եռյակում են ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլսը, չեխ լեռնադահուկորդուհի Էստեր Լեդեցկան եւ ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում