14:10  ,  21 մարտի, 2019

Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը Հայաստանի Մ-19 հավաքականի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ։

Մխիթարյանը ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է։

Հայաստանի թիմը մարտի 22-ին և 24-ին Լատվիայում կանցկացնի ընկերական հանդիպումներ այդ երկրի Մ-19 հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով