12:41  ,  21 մարտի, 2019

Գերմանիայի հավաքականի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մյուլերին, Հումելսին ու Բոատենգին (ֆոտո)

Գերմանիայի ազգային հավաքականի երկրպագուները սերբերի դեմ ընկերական խաղում (1:1) շնորհակալություն են հայտնել Թոմաս Մյուլերին, Մատս Հումելսին ու Ժերոմ Բոատենգին: Ավելի վաղ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հայտարարել էր, որ Մյունխենի «Բավարիայի» 3 ֆուտբոլիստներն այլեւս չեն հրավիրվելու ազգային թիմ:

Հիշեցնենք, որ Ժերոմ Բոատենգը Գերմանիայի հավաքականում խաղում էր 2009-ից, իսկ Թոմաս Մյուլերը եւ Մատս Հումելսը՝ 2010-ից: 3 խաղացողներն էլ 2014-ին Բունդեսթիմի հետ դարձել են աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս