11:04  ,  21 մարտի, 2019

Միրալեմ Պյանիչ. Կենտրոնացած ենք Հայաստանի հավաքականի դեմ խաղի վրա

Ֆուտբոլի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է Հայաստանի ազգային թիմ դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպման մասին:

«Նախեւառաջ, կենտրոնացած ենք Հայաստանի հավաքականի դեմ խաղի վրա, քանի որ առաջին հանդիպումը կարեւոր է վստահության առումով: Կարեւոր է հաջող սկսել ընտրական փուլը եւ 6 միավոր վաստակել 2 խաղերում: Դա անելը հեշտ չի լինի, սակայն մենք լավ մարզավիճակում ենք եւ լավ ենք խաղում, ինչը ցուցադրեցինք Ազգերի լիգայում: Անհամբերությամբ ենք սպասում ընտրական փուլի մեկնարկին»,- Պյանիչի խոսքը մեջբերում է sportsport.ba-ն:

Հիշեցնենք, որ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հայաստանի հավաքականները հանդիպել են նաեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երեւանում բոսնիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ տանը՝ 4:1:

Հայաստանի հավաքականը Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում: 3 օր անց հայկական թիմը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում