10:51  ,  21 մարտի, 2019

Գրիգոր Աղեկյանը գոլ է խփել եւ վնասվածք ստացել

Բելառուսական «Իսլոչը» ստուգողական հանդիպում է անցկացրել ՆՖԿ-ի հետ եւ առավելության հասել 5:4 հաշվով:

«Իսլոչի» կազմում խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը, որն աչքի ընկնելուց մեկ րոպե անց փոխարինվել է վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք, որ վերջերս Գրիգոր Աղեկյանը 3 տարվա պայմանագիր էր կնքել բելառուսական ակումբի հետ: Բելառուսի նախորդ առաջնությունում «Իսլոչը» զբաղեցրել է 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English