01:39  ,  21 մարտի, 2019

Գերմանիան ու Սերբիան հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի եւ Սերբիայի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացրել Վոլֆսբուրգում։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։ Հյուրերն արդեն 12-րդ րոպեին բացել են հաշիվը, իսկ Բունդեսթիմը հավասարակշռությունը վերականգնել է 69-րդ րոպեին։

Ուելսի հավաքականը տանը դարձյալ ընկերական խաղում մրցել է Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի հետ եւ առավելության հասել նվազագույն հաշվով ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։

Ընկերական հանդիպումներ

Գերմանիա - Սերբիա՝ 1։1 (տեսանյութ)

Լեոն Գորեցկա, 69 - Լուկա Յովիչ, 12

Հեռացում՝ Միլան Պավկով (Սերբիա), 90+4

Ուելս  - Տրինիդադ եւ Տոբագո՝ 1։0

Բենջամին Վուդբյորն, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս