09:09  ,  21 մարտի, 2019

#Corner Սամվել Սուքիասյանի հետ․ Հայաստանի հավաքականի խաղերի սպասումով

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 22-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ։

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումներին Բոսնիա-Հերցեգովինայի (մարտի 23, Սարաեւո) եւ Ֆինլանդիայի (մարտի 26, Երեւան) հավաքականների դեմ։

 #Corner-ը ներկայացնում է Երեւանում անցկացված մարզումային հավաքի ամենահետաքրքիր դրվագները, հայտացուցակի վերլուծությունը եւ ազգային թիմի հավանական մեկնարկային կազմը։

 #Corner-ը Հայաստանի հավաքականի հետ կմեկնի Սարաեւո եւ կներկայացնի հետաքրքիր ռեպորտաժ իրադարձությունների կիզակետից։

Սամվել Սուքիասյանը զրուցել է Երեւանի «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանի հետ, որը պատմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման մասին՝ մերժել ակումբին Բարձրագույն խմբում հանդես գալու արտանագիր տրամադրելու հարցում։ Ակումբի նախագահը պատմել է նաեւ կատարած աշխատանքի, ծրագրերի եւ «Լոկոմոտիվի» ցանկության մասին հանդես գալ Բարձրագույն խմբում։

Սամվել Սուքիասյանը նաեւ այցելել է Երեւանի «Միկա» ստադիոն, որը հիմա նորոգվում է։ Տեւական դադարից հետո պատշաճ վիճակի է բերվում խաղադաշտը։

Հավաքականի խաղից առաջ, հանգստյան օրերին տեղի ունեցան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հանդիպումները։

#Corner-ը ներկայացնում է հայ ֆուտբոլիստների մրցելույթները արտերկրում։ Վերջում էլ զավեշտալի տեսանյութեր տարբեր երկրներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով