10:10  ,  21 մարտի, 2019

Եվրո-2020. Մեկնարկում է ընտրական մրցաշարը

Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը կմեկնարկի մարտի 21-ին: Առաջին խաղային օրը կանցկացվեն C, E, G, I խմբերի հանդիպումները:

J խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի մարտի 23-ին՝ Սարաեւոյում հյուրընկալվելով Բոսնիա-Հերցեգովինայի թիմին: J խմբում են նաեւ Իտալիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը: Ընտրական մրցաշարը կավարտվի 2020թ. մարտի 31-ին:

Եվրո-2020, ընտրական փուլ, առաջին տուր

C խումբ

Հոլանդիա Բելառուս՝ 23:45-ին (Երեւանի ժամանակով)

Հյուսիսային Իռլանդիա Էստոնիա՝ 23:45

E խումբ

Խորվաթիա – Ադրբեջան՝ 23:45

Սլովակիա Հունգարիա՝ 23:45

G խումբ

Ավստրիա Լեհաստան՝ 23:45

Իսրայել Սլովենիա՝ 23:45

Մակեդոնիա Լատվիա՝ 23:45

I խումբ

Ղազախստան Շոտլանդիա՝ 19:00

Կիպրոս - Սան Մարինո՝ 21:00

Բելգիա Ռուսաստան՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով