21:45  ,  20 մարտի, 2019

Կանտեն ցանկանում է հեռանալ «Չելսիից»

Լոնդոնի «Չելսիի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն ցանկանում է ամռանը փոխել ակումբը, հաղորդում է Le 10 Sport-ը։

27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», Թուրինի «Յուվենտուսը», կատալոնական «Բարսելոնան» եւ փարիզյան ՊՍԺ-ն, որի տարբերակը Կանտեն չի համարում առաջնային։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կանտեն մասնակցել է 30 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում