21:11  ,  20 մարտի, 2019

Եվրոպայի Մ-19 առաջնության չեմպիոնական գավաթը Երեւանում է

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության չեմպիոնական գավաթը Երեւանում է՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում։

Մարտի 20-ին մեկնարկում է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդը, որի 7 խմբերի հաղթողները հուլիսին կժամանեն Երևան՝ Հայաստանի Մ-19 հավաքականի հետ միասին վիճարկելու Եվրոպայի Մ-19 չեմպիոնի կոչումը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում