20:47  ,  20 մարտի, 2019

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը կարիերան կշարունակի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է ESPN-ը։ Իսպանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի համար մանչեսթերյան ակումբը ամռանը կվճարի մոտ 80 միլիոն եվրո։ Սաուլին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ «Բարսելոնան», որը պատրաստ չէ այդքան գումար առաջարկել նրա համար։

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Սաուլին դիտարկում է փոխարինող 33-ամյա կիսապաշտպան Ֆերնանդինյոյին։

Սաուլը «Աթլետիկոյի» սան է, նրա պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում