19:40  ,  20 մարտի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի վերջին մարզումը Սարաեւո մեկնելուց առաջ (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրել է վերջին մարզումը Սարաեւո մեկնելուց առաջ։ ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆոտոշարք մարզումից։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը եւ Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը Բոսնիա կմեկնեն մարտի 21-ի երեկոյան։ 

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպմումը Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի հետ Հայաստանի թիմը կանցկացնի մարտի 23-ին։  

Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավար է նշանակվել դանիացի Յակոբ Կելետը, որին եզրերում կօգնեն Լարս Հումելգրադը եւ Հեյնե Սորենսենը: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով