19:10  ,  20 մարտի, 2019

«Բարսելոնան» 60 միլիոն եվրո է առաջարկել «Այաքսի» 19-ամյա պաշտպանի համար

«Բարսելոնան» բանակցում է հոլանդական «Այաքսի» հետ պաշտպան Մատեյս Դե Լիգտի տրանսֆերի վերաբերյալ։ Կատալոնական ակումբը Ամստերդամի թիմի 19-ամյա ավագի համար առաջարկել է 60 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։

Ամռանը «Բարսելոնային» կմիանա «Այաքսի» եւ Հոլանդիայի հավաքականի խաղացող Ֆրենկի Դե Յոնգը, որը Դե Լիգտի ընկերն է։ Նրանք ցանկանում են հանդես գալ նույն թիմում։

Դե Լիգտին ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Թուրինի «Յուվենտուսը»։ Ֆուտբոլիստի գործակալն իտալացի Մինո Ռայոլան է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում