18:09  ,  20 մարտի, 2019

Անդրեյ Տալալաեւը՝ Հայաստանում օտարերկրացի խաղացողների քանակի սահմանափակման մասին

Օտարերկրացի խաղացողների քանակի արհեստական սահմանափակումը կգցի Հայաստանի առաջնության մակարդակը, ասել է Երեւանի «Փյունիկի» ռուսաստանցի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը sport24.ru-ի հետ զրույցում։

«Բոլորը նշում են, որ անցած տարվա համեմատ Հայաստանի առաջնությունում առաջընթացը հսկայական է։ Դա այն բանի շնորհիվ է, որ եկել են բարձրակարգ օտարերկրացի խաղացողներ, եւ հայ ֆուտբոլիստները կազմում տեղ ունենալու եւ մրցունակ լինելու համար ստիպված են մեծացնել պահանջկոտությունը սեփական անձի նկատմամբ։

Սահմանափակում պետք է, որպեսզի աբսուրդի չհասնի, բայց դա պետք է լինի մտածված որոշում։ Կարծում եմ՝ այն պետք է սահմանափակի ոչ թե օտարերկրացի խաղացողների քանակը խաղադաշտում, այլ՝ հայտացուցակում»,- ասել է Տալալաեւը։

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Տալալաեւ ղեկավարությամբ դարձավ առաջին հայկական ակումբը, որը կարողացավ դուրս գալ եվրագավաթային մրցաշարի երրորդ փուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով