16:07  ,  20 մարտի, 2019

ԱԱ. Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց Ճապոնիայի Սայտամա քաղաքում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնության կանանց մենասահքի որակավորման փուլի արգելքը։

Կարճ ծրագրում Գալուստյանը 47.75 միավորով գրավեց նախավերջին՝ 39-րդ տեղը եւ դուրս մնաց պայքարից: Կարճ ծրագրին մասնակցեցին 40 մարզուհիներ, 24 լավագույնները նվաճեցին եզրափակիչի ուղեգիր եւ մարտի 22-ին կներկայացնեն ազատ ծրագիրը:

Աշխարհի առաջնության տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը, որը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 21-ին: Վիճակահանության արդյունքում Սլավիկ Հայրապետյանն առաջինը կներկայացնի կարճ ծրագիրը:

Գեղասահորդների ու նրանց մարզիչների հետ մրցավայր են մեկնել նաեւ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը եւ փոխնախագահ Արի Զաքարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում