12:33  ,  20 մարտի, 2019

Պյանիչը նույնպես բաց է թողել Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի մարզումը

Ֆուտբոլի Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը սկսել է պատրաստվել Հայաստանի ազգային թիմ դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպմանը: Մարտի 19-ին բոսնիացիները Սարաեւոյում անցկացրել են հավաքի առաջին մարզումը, որը բաց են թողել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը եւ Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սեադ Կոլաշինացը, հաղորդում է sportsport.ba-ն:

Կոլաշինացը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ խաղը, իսկ Պյանիչի մասնակցությունը հարցականի տակ է:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում: 3 օր անց հայկական թիմը Երեւանում կընդունի Ֆինլանդիայի հավաքականին: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս