09:05  ,  20 մարտի, 2019

ԵԱ. Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը տարել են երկրորդ հաղթանակները

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրը Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է ստացվել Հրանտ Մելքումյանի, Սամվել Տեր-Սահակյանի, Սերգեյ Մովսեսյանի եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանի համար, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել: Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Շանթ Սարգսյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները: 

Երկրորդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը 2-ական միավորով առաջատարների թվում են:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում