Հայաստանի հավաքականի` Եվրո-2020-ի ընտրական փուլի նախապատրաստության ընթացքում առաջին մարզումից հետո դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը կատակել է շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրի հետ: Բաբայանն իր թիմակցին նմանեցրել է անգլիական լիվերպուլի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին:
«Հայաստանի հավաքականնում առաջին մարզումը Մո Սալահի հետ»,- Ինստագրամում գրել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի խաղերում Հայաստանի հավաքականը մրցելու է Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ:
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում