00:35  ,  20 մարտի, 2019

Կասիլյաս․ «Ռեալը» գերազանց ձեռքբերում է կատարել

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է իր ակումբակից Էդեր Միլիտաոյի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ», որի առաջատարներից մեկն էր ժամանակին։

«Գերազանց ձեռքբերում է կատարել «Ռեալը»։ Միլիտաոն մեծ ապագա ունեցող շատ լավ ֆուտբոլիստ է։ Վստահ եմ, որ Էդերը հաջողության կհասնի Մադրիդում։ «Պորտուն» ռիսկի էր դիմում, երբ վստահում էր այդքան երիտասարդ խաղացողի, բայց նա իրեն գերազանց դրսեւորեց։

Միլիտաոն ցանկանում է ամեն ինչ ճիշտ անել, բայց ես որոշակի անհանգստություն ունեմ նրա հարմարման գործընթացի վերաբերյալ, քանի որ ֆուտբոլը Իսպանիայում տարբերվում է պորտուգալական ֆուտբոլից»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 21-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ, որին կմիանա ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում