23:55  ,  19 մարտի, 2019

Իտալիայի հավաքականը հրաժարվել է Dolce and Gabbana-ից եւ պայմանագիր կնքել Armani-ի հետ (ֆոտո)

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Armani նորաձեւության տունը կնքել են չորս տարվա համագործակցության պայմանագիր։ Իտալիայի ազգային հավաքականը թիմային լուսանկար է հրապարակել նոր գործընկերոջ արտադրության հագուստով։   

Armani-ն հագուստ կտրամադրի Իտալիայի տղամարդկանց, կանանց ազգային հավաքականներին եւ երիտասարդական թիմերին։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախորդ գործընկերը Dolce and Gabbana-ն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում