23:20  ,  19 մարտի, 2019

Մոուրինյո․ Ցավոք, Մեսին ու Ռոնալդուն հավերժ չեն

«Պորտուի», «Չելսիի», «Ինտերի», «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել ժամանակակից ֆուտբոլի առաջատարներ, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին beIN SPORTS-ի եթերում։

«Մեսին ու Ռոնալդուն հաջողակ են, որ նույն սերնդի ներկայացուցիչներ են։ Նրանք կարող են անմիջական մրցակցության մեջ լինել եւ դրանից լիցքավորվել լրացուցիչ մոտիվացիայով։ Բայց եթե Ռոնադուն կամ Մեսին տարբեր ժամանակներում լինեին, նրանցից յուրաքանչյուրն արդեն 10 անգամ «Ոսկե խաղակոշիկ» ստացած կլիներ։

Նրանք այնքան են բարձրացրել նշաձողը, որ Նեյմարը, Մբապեն ու Գրիզմանը պետք է ունենան անհավանական մոտիվացիա։ Ցավոք, Մեսին ու Ռոնալդուն հավերժ չեն»,- ասել է Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետն առայժմ չունի մարզչական աշխատանք եւ հեռուստափորձագետ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս