22:14  ,  19 մարտի, 2019

Ինչպիսի՞ն կլինի «Ռեալի» վերակառուցված ստադիոնը

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է «Սանտյագո Բերնաբու» ստադիոնի վերակառուցման նախագիծը՝ խոստանալով ունենալ «հիասքանչ» կառույց։ Ստադիոնը կլինի փակվող տանիքով։

Անցած մի քանի տրանսֆերային պատուհանների ժամանակ խոշոր գնումներ չկատարելու շնորհիվ «Ռեալն» արդեն կուտակվել է 372 միլիոն եվրո, հայտնում է AS–ը: Ստադիոնի վերակառուցման ծախսը նախատեսված է 575 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում