20:07  ,  19 մարտի, 2019

Եվրո–2020. Հայաստանի ազգային թիմի առաջին մարզումը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Բոսնիա–Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի թիմերի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրերի հանդիպումներին: ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է ֆոտոշարք մարզումից։

Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ թիմին չեն միացել գերմանական «Յան Ռեգենսբուրգի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը եւ արգենտինական «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որոնք Երեւան կժամանեն մարտի 19-ի երեկոյան:

Հիշեցնենք, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ Հայաստանի հավաքականը կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում, իսկ Ֆինլանդիային կընդունի մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս