19:46  ,  19 մարտի, 2019

Էդեն Ազարը՝ կարիերայի մասին. Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա մի քանի ամիս հետո

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը մեկնաբանել է լուրերը, թե ամռանը տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»։

«Հիմա ես մտածում եմ միայն Բելգիայի հավաքականի եւ «Չելսիի» մասին։ Չեմ մտածում ապագայի մասին։ Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա մի քանի ամիս հետո։

Առջեւում «Չելսիի» համար երկու շատ կարեւոր ամիսներ են։ Մենք պետք է հաղթենք Եվրոպայի լիգայում կամ տեղ գրավենք Պրեմյեր լիգայի լավագույն քառյակում, որպեսզի հաջորդ մրցաշրջանում խաղանք Չեմպիոնների լիգայում։ Մեր ֆանատները սպասում են դա»,– Ազարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով, Արքայական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 82 միլիոն եվրո եւ մերժում է ստացել։ Անգլիական ակումբը հույս ունի Ազարի համար ստանալ առնվազն 115 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս