19:18  ,  19 մարտի, 2019

Իբրահիմովիչ. «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է գտնի Ֆերգյուսոնից անկախ սեփական փիլիսոփայություն

«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է գտնի Ֆերգյուսոնից անկախ սեփական փիլիսոփայություն, ասել է անգլիական ակումբի նախկին խաղացող, այժմ ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում» հանդես եկող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

«Հիմա «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ գնահատվում է Ֆերգյուսոնի դարաշրջանի հետ համեմատության մեջ։ Եթե ես գլխավորեի «Յունայթեդը», ապա անմիջապես մարդկանց կհիշեցնեի, որ Ֆերգյուսոնն այլեւս ակումբում չէ, եւ ես եկել եմ սեփական պատմությունը կերտելու համար։

Չեմ ցանկանում լսել, թե ինչ է եղել անցյալում։ Ցանկանում եմ ապրել եւ աշխատել ներկայում։ Ֆերգյուսոնը  միշտ կմնա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ, բայց ակումբի կյանքը շարունակվում է»,– Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Mirror–ը։

Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1986–2013 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում