18:44  ,  19 մարտի, 2019

Ռոնալդուն մազերի փոխպատվաստման կենտրոն է բացել Մադրիդում

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդում մասնակցել  է մազերի փոխպատվաստման կենտրոնի բացմանը։ Այն կղեկավարի Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, հաղորդում է TMZ –ն։ Կենտրոնում կաշխատի 150 մասնագետ, որոնք կարող են օրական սպասարկել 18 հաճախորդի։ Մազերի փոխպատվաստման նվազագույն գինը կենտրոնում կլինի 4 հազար եվրո է։

«Իմիջը շատ կարեւոր է ինձ համար։ Ցանկանում են օգնել մարդկանց վերադարձնել ոչ միայն մազերը, այլեւ վստահությունը։ Երբեք մազաթափության խնդիր չեմ ունեցել, բայց անհրաժեշտության դեպքում, կդիմեմ այսպիսի օգնության»,– ասել է Ռոնալդուն։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 34–ամյա Ռոնալդուն մասնակցել է 26 հանդիպման, խփել 19 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում