18:23  ,  19 մարտի, 2019

Գրիզմանի գործակալը բանակցում է «Բարսելոնայի» հետ

Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ցանկանում է փոխել ակումբը։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցում են «Բարսելոնայի» հետ, հաղորդում է Mundo Deportivo–ն։

Marca–ի տվյալներով կատալոնական ակումբն այժմ այդքան էլ հետաքրքրված չէ 27–ամյա խաղացողի ծառայություններով։

Հիշեցնենք, որ անցած ամռանը Գրիզմանը մերժել էր «Բարսելոնային»՝ կնքելով նոր պայմանագիր մադրիդյան ակումբի հետ մինչեւ 2023 թվականը։ Գրիզմանը «Աթլետիկոյում» է 2014 թվականից։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 28 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում