14:48  ,  19 մարտի, 2019

Եվրո-2020. Հայաստանի հավաքականը սկսեց հավաքը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել պատրաստվել Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի թիմերի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին:

Մարտի 19-ին Հայաստանի հավաքականը սկսել է հավաքն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ թիմին չեն միացել գերմանական «Յան Ռեգենսբուրգի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը եւ արգենտինական «Աթլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որոնք Երեւան կժամանեն մարտի 19-ի երեկոյան:

Մարտի 19-ին՝ ժամը 17:00-ին, հավաքականն առաջին մարզումը կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ Հայաստանի հավաքականը կխաղա մարտի 23-ին Սարաեւոյում, իսկ Ֆինլանդիային կընդունի մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: J խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում