14:43  ,  19 մարտի, 2019

Կասիլյասը ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է Իսպանիայի առաջնություն վերադառնալու մտադրության մասին:

«Երբ քո անունը կապում են լիգայի հետ, դա մեծ պատասխանատվություն է: Լա Լիգան շատ կարեւոր բրենդ է, այնպես որ ցանկանում եմ հրավերի համար շնորհակալություն հայտնել Խավյեր Տաբարեսին:

Երջանիկ եմ, որ ունեցել եմ Իսպանիայի առաջնությունում հանդես գալու հնարավորություն: Հիմա ես հանդես եմ գալիս այլ լիգայում, ինչը մի քիչ տխրեցնում է ինձ: Կցանկանայի վերադառնալ Լա Լիգա, սակայն «Ռեալում» իմ էջն արդեն փակված է»,- 37-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը 2015 թվականից է խաղում «Պորտուում»: Կասիլյասը 1998-2015 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», որի կազմում 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում