12:12  ,  19 մարտի, 2019

Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանն 90 րոպե է անցկացրել Հայաստանի հավաքականին միանալուց առաջ

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական խաղադաշտում 0:2 հաշվով պարտվել է «Գրոյտեր Ֆյուրտին»:

Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: 26-րդ տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 37 միավորով 8-րդ տեղում է:


Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Բոսնիա եւ Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումներին: Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հավաքը կսկսի մարտի 19-ին:

Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սարգիս Ադամյանը մասնակցել է 25 խաղի եւ դարձել 10 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում